▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորակոչիկի կրթության իրավունքը վերականգնված է

2016 թ. հունվարի 24-ին իր իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել զորակոչիկ Ռ. Դ.-ը՝ հայտնելով, որ առողջական մի շարք խնդիրների առկայությամբ՝ առանց պատշաճ բժշկական զննության ենթարկվելու, ճանաչվել է պիտանի՝ զինվորական ծառայության համար: Խնդրի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության օրինականությունը վերանայելու և անհրաժեշտության դեպքում տարկետում տրամադրելու հարցով: Զորակոչիկը, համաձայն չլինելով իր առողջական վիճակի վերաբերյալ կայացված եզրակացության հետ, հրաժարվել է զորակոչվել, որի պատճառով վերջինիս զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա չի թույլատրվել շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում: Կազմակերպությունը 2016 թ. փետրվարի 9-ին գրությամբ դիմել է ինչպես ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, այնպես էլ ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ փաստելով, որ զինկոմիսարիատի գրությամբ Ռ. Դ.-ի ուսումը շարունակելու արգելքը անօրինական է և չի բխում ՀՀ Սահմանադրությունից և իրավական այլ նորմերից, ուստի՝ տվյալ դեպքում ապօրինաբար խախտվել է Ռ. Դ.-ի մասնագիտական կրթության իրավունքը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից 2016 թ. մարտի 4-ի գրությամբ հայտնել են, որ Ռ. Դ.-ին թույլատրվել է հաճախել դասերին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more