▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորականի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ապրիլի 24-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի բնակիչ, 1977թ․ ծնված Հայկազ Մելքումյանը ծնեբեկ, բոխ հավաքելու նպատակով տաքսի ավտոմեքենայով մեկնել է հարևան՝ սահմանամերձ Բերդավան գյուղի տարածք։ Տաքսու վարորդը զորականցու հետ պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում է եղել, սակայն Հայկազն այդտեղ չի եղել։ Համագյուղացիները սկսել են որոնումները։ Զորական գյուղի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանին, մի քանի ժամ որոնումներից հետո, հաջողվել է գտնել Հայկազ Մելքումյանին։ Վերջինս վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Ազատամարտիկ, մի քանի տարի առաջ պայմանագրային զիծառառայող Հ․ Մելքումյանը վիրավոր վիճակում երկար քայլել է, առաջ գնացել։ Զորականի վարչական ղեկավարը հայտնեց, որ իրենք վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժգնության են ցուցաբերել, այնուհետև ռեանոմոբիլով տեղափոխել Երևանի «Էրեբունի»բժշկական կենտրոն։ Այնտեղ Հ․ Մելքումյանի աջ ոտքը, ծնկից ներքև անդամանահատվել է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more