▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված զինծառայողների ընտանիքների ապրելակերպը դարձրեք ձերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունը համարում եմ գլխավոր և նպատակային խնդիր, նրանց ապրելակերպը պետք է մտահոգի ցանկացածիս, գիտակցելով , որ իրենք՝ հենց այս հերոս մարդիկ, իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, պետք է օգնել և տեր կանգնել ընտանիքի մյուս անդամներին , հետաքրքրվել և իմանալ , այս մարդկանց օգնել հարկավոր չէ, պետք է բարձրացնել , բարձրաձայնել այլ ոչ թե իջեցնել կամ լռել, պետք է ապացուցել , այլ ոչ թե կասկածամտել:

Օգնելով նրանց մենք առաջինը կօգնենք մեզ , լինել ավելի համառ և պայքարող: Զոհված զինծառայողների ընտանիքների ապրելակերպը դարձրեք ձերը և ողջախոհ եղեք և մի փոքր ինչ օգնությունը կթեթևացնի այդ ընտանիքների հոգսերը, չէ որ կերակրող ձեռքը այլևս չկա, ուստի մեր օգնությամբ կարճ ժամանակամիջոցում կդառնանք այդ կերակրող ձեռքը՝ թեկուզև նշում եմ կարճ ժամանակահատվածում: Հարգելի հայեր համախմբվածությունը այստեղ էլ է պետք գալիս:

Մանուկ Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more