▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված Հարութի հայրը մահացած է. ընտանիքի ողջ հոգսը տղայի ուսերին էր

Shamshyan.com-ը գրում է.

Հակառակորդի կողմից բեկորային մահացու վիրավորումից երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված 18-ամյա Հարութ Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը եւս մահացած է։ Ընտանիքիում 3 երեխա են եղել եւ վատառողջ մոր խնամքին։

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց համագյուղացիները՝ ավշարցիները, ովքեր լուրը լսելով հանդերձ՝ չէին ցանկանում հավատալ դաժան իրականությանը։

«Հարութը դեռ 3 ամիս չկար, ինչ գնացել էր, բայց հարազատները անհամբեր նրա գալուն էին սպասում։ Ո՞վ կպատկերացներ, որ այս կարգավիճակով պետք է գար։ Ոչ ոք չի կարողանում անգամ մխիթարանքի խոսք ասի։ Ի՞նչ ասես, ինչպե՞ս մխիթարես։ Հորից հետո Հարութն էր ընտանիքի հոգսը վերցրել իր ուսերին»,- ավելացրեցին նրանք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more