▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված ազատամարտիկի մորը չի հաջողվում արտոնություն ստանալ՝ սրտի վիրահատության համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ,
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ,
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ.

Հունվարի 20-ին մորս՝ Ռոզա Մուշեղի Չատալյանին Հանրապետական հիվանդանոցում կատարվել է սրտի զոնդավորում և պետպատվերի շրջանակներում տեղադրվել է մեկ ոչ դեղապատ ստենտ:
Ըստ հետազոտությունների արդյունքների նրան անհրաժեշտ է ևս չորս ստենտի տեղադրում, կամ բաց վիրահատություն :
Չորս ոչ դեղապատ ստենտի արժեքը կազմում է 2 300 000 դրամ, իսկ դեղապատինը՝ 4 800 000 դրամ, իսկ բաց վիրահատության արժեքը 2 700 000 դրամ է :
Հիվանդը զոհված ազատամարտիկ Հայկ Արամի Գալստյանի մայրն է :
Ըստ մեզ ներկայացված հաշիվների , զոհվածի մայրը չի կարող օգտվել որևէ այլ արտոնություններից և գումարը պետք է վճարվի ամբողջությամբ:
Մորս՝որպես զոհվածի ծնողի և ինձ՝ որպես պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամի հատկացվող թոշակով քանի՞ տարի է պետք հաց չուտել, որպեսզի պահանջվող գումարը վճարենք: 
Եթե կան այլ առաջարկություններ, խնդրում եմ ասե՛ք...

Ընկերներիս խնդրում եմ տարածել և խնդրանքս է, որ մեկնաբանություններում կոռեկտ լինել...

 

Հովհաննես Գալստյան 

Նշենք, որ Հովհաննես Գալստյանը անցած տարեվերջին սրտի կաթվածից մահացած Զորիկ Գալստյանի եղբայրն է: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more