ԻՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ ՀԻՄԵՔԵՐ ՈՒՆԻ
Բաց թողեմ բոլոր նախաբաններն ու հիմնավորումները.
Շատ արգումենտներ կարող էի բերել հօգուտ Զինված խմբի ՊՊԾ-ում գտնվելու միջադեպի խաղաղ կարգավորման, բայց ոչ ես այդքան ժամանակ ունեմ եւ ոչ էլ դրա ժամանակն է:
Միայն մեկը կարծում եմ բավական է.
Ոչ ներքին օգտագործման տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ քննարկվում է Արցախի հարցով Հայաստանին միակողմանի զիջում պարտադրելը հետաձգելու հարցը, ինչն արդեն ոչ միայն պետական քաղաքականության կարեւոր խնդիր է, այլ նաեւ շահեկան է իշխանական վերնախավի համար:
Վերջին հաշվով ոչ ոք չի կարող «փոխզիջում» առաջարկել մի ժողովրդի, առանց դրա նվազագույն արդյունավետության օրինակ ցույց տալու ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում (թեկուզեւ սպասող արյունահեղության կանխելու մասով):
Կարծում եմ զինյալներին պետք է առաջարկվեն նրանց կյանքի ու բաց դատավարության կայուն երաշխիքներ:
Վերջին հաշվով ի՞նչ ահաբեկիչ, ով վերահաս հարձակման վտանգի ու ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում պատանդների կյանքով սպառնալու փոխարեն նրանց հետ կիսում է վերջին կտոր հացը:
Մնացածն ավելի հարմար պահի ...
Լուսանկարում՝ Հրանտ Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի հետ