▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինյալների մոտ գտնվող բժիշկների համար սնունդ է ուղարկվել

Hraparak.am-ը գրում է.

«Սասնա Ծռեր» խմբավորման տղաների մոտ գտնվող շտապ օգնության բժիշկներին այսօր սնունդ է փոխանցվել։ Այս մասին մեզ հայտնեց Շտապ օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրա խոսքերով՝ Շտապ օգնության վարորդներից մեկը սնունդը տարել է «չեզոք» տարածք, որտեղից բուժաշխատողները եկել և վերցրել են պաշարը։ Այնքան սննդամթերք են ուղարկել, որ բավարարի նրանց։   

 Թագուհի Ստեփանյանը կապ հաստատել է բժիշկների հետ, նրանք նշել են, որ արդեն սնվել են, իսկ արդյոք մթերքը կիսել են «Սասնա Ծռեր»-ի հետ, այդ  հարցով չի հետաքրքրվել։ Նա նշեց, որ զինյալների պահանջներում ոչինչ չի փոխվել, չեն ցանկանում գնալ զիջման, պահանջում են նոր բրիգադ պատանդ բուժաշխատողներին ազատելու համար, սակայն «Շտապօգնությունը» չի կարող ռիսկի դիմել եւ պատանդության ուղարկել երկրորդ բրիգադին:

Հիշեցնենք, որ  փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինյալներին բուժօգնություն ցուցաբերել փորձող Շտապօգնության աշխատակիցները մնացել են ՊՊԾ գնդում` զինյալ խմբի մոտ: Երկու օր առաջ բուժաշխատողներից մեկին՝ Դավիթ Տոնոյանին ազատ էին արձակել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more