▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի եւ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի կալանքը կերկարաձգվի

armtimes.com-ը գրում է. Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է 2015 թվականի նոյեմբրի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի եւ սույն գործով կալանավորված ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ ավելորդ ակնկալիքներ չունեն, որ Վարդանյանն ազատ կարձակվի, քանի որ նման դեպքերում դատարանը միշտ բավարարում է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more