▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը տգետ է»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը տգետ է․
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակ ստանում է միայն պատերազմի ժամանակ։ Պատերազմ հայտարարելու հարաբերությունները ՀՀ Սահմանադրությունը կարգավորում է 118-րդ հոդվածով՝ սահմանված կարգով։ Ներկա պահին պատերազմ հայտարարված չէ, հետևաբար ՀՀ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար չի հանդիսանում։
Նա փաստորեն տեղյակ չէ, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելը ՀՀ Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է»։

***

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տպավորություն է, որ այս մարդը հաստաղիքում է տեղավորվում, բայց իրականում իրեն ապահովագրում է առաջիկա պարտությունների պատասխանատվությունից, դե 44-օրյայի նախադեպը աչքի առաջ է, Տոնոյան Դավիթն ու Ջալալն էլ կենդանի վկա։
Խելացի մարդ է, այս պահից ասում է, որ. «ես ինչ անեմ, էն հարիֆը ասում էր պատերազմ չի լինելու, ես էլ հավատացի»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more