▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ

Թարմացում․ ԱրմԼուր.am-ը գրում է,ո ր կայքի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են։

***

Գորիսի համայնքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանն էլ Ֆակտոր․am-ին տեղեկացրել է, որ որդին միջադեպի հետ կապ չունի և դեպքի պահին մարզասրահում է եղել։

«Վարորդն ու իր հորեղբոր տղան հողի հետ կապված վիճաբանություն են ունեցել, մի քանի օր առաջ էլ են վիճել։ Վարորդին կանչել ա հաշիվ պարզելու, ուզել ա նռնակը գցի վարորդի վրա, վարորդն էլ թռել ա, որ ձեռից վերցնի, հանկարծ չպայթեցնի, միասին պայթել են»,- պատմել է Առուշանյանի հայրը։ Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին վարորդի ընկերն է։

«Ընկերը նորմալ ա, ընդհանուր վիճակը լավ ա, հարվածը վարորդի վրա ա եղել»,- ասել է Գագիկ Առուշանյանը։
 

***

24News-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

Ըստ տեղեկությունների, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

***

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր,-Asekose.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ դրանք նախնական տվյալներ են: 

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***

Գորիսի փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը հայտնել է, որ վիրավորում ստացած երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխում են Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more