Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի ուղղությամբ երկու զինյալներ հրազենային կրակ են բացել: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Շրջանառվող նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչներից մեկը եղել է տղամարդ, մյուսը՝ կին:
Հարձակման հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել ինքնությունը դեռևս չպարզված գրոհայինների և ոստիկանական ուժերի միջև: Վիրավոր կինը փորձել է թաքնվել հարակից տներից մեկում, որտեղ էլ նրան ձերբակալել են: Հյուպատոսարանի հարակից բոլոր փոցողներն ՅԺՄ արգելափակվել են ոստիկանության կողմից: Տարածքի բոլոր տները մեկ առ մեկ ստուգվում են՝ փախուստի դիմած մյուս ահաբեկչին հայտնաբերելու համար:
Աղբյուր` Ermenihaber