▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինդատախազությունը ստուգումներ է սկսել ՊՆ պարենային պահեստներում

Armtimes.com-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից քիչ առաջ կայքին հայտնել են, որ Զինվորական դատախազության պետական շահերի վարչությունը եւ Ռազմական ոստիկանությունը համատեղ ստուգումներ են սկսել պաշտպանության նախարարության բոլոր պարենային պահեստներում եւ Yerevan City խանութների ցանցում:

Հիշեցնենք, որ  ֆեյսբուքյան օգտատերից մեկը լուսանկար է հրապարակել` գրելով, որ Yeravan city-ն վաճառում է զինվորների համար նախատեսված խտացված կաթեր, որոնք վաճառքի ենթակա չեն:

Հավելենք, որ  Yeravan city-ն այսօր հանդես  եկել է պաշտոնական մեկնաբանությամբ` նշելով, որ այդ ամենը զրպարտանք է, իսկ լուսանկարը` ֆոտոշոփի արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more