▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողը երկու մեքենաների արանքում մնալու հետևանքով մահացել է

ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում, ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում, «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող եւ քարշակվող «ԶԻԼ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more