▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել է հրազենի կրակոցից. ՀՔԱՎ

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը 2015 թ.-ի հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում: Ըստ մոր՝ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016 թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ  (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին)  եւ ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը:

Մարտական հերթապահությունը ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետեւանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինս 2016 թ.-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալ եւ ներկա պահին գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում:

Հարուցվել է, արդյոք, քրեական գործ, կան, արդյոք, ձերբակալված կամ կալանավորված անձինք, Ալբերտ Դալլաքյանի հարազատները, մասնավորապես՝ մայրը, տեղյակ չեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more