▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զինամթերքը վերջացավ, ունեցանք կորուստներ. երկու հոգի կարողացանք դուրս պրծնել»

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված Համբարձում Վարդանովը․․․ ամենայն մանրամասնությամբ պատմում է արդբեջանական գերակշռող ուժերի հարձակման ժամանակ վարած դիրքերում գտնվող իրենց 8 հոգանոց ստորաբաժանման վարած մարտի մասին:

«Մարտական հերթապահությունն էինք տանում ըստ գրաֆիկի: Հարձակումը եղավ․ ուղղակի հակառակորդը գնդակոծելով գալիս էր առաջ», - պատմում է Վարդանովը՝ նշելով, որ հարձակվողները շուրջ երեք տասնյակ էին՝ «պատրաստված, տարիքով մոտ 30-ին մոտ»․ - «Իրենք արդեն մեր դիրքի տարածքում էին․․․ Հասավ նրան, որ ունեցանք կորուստներ: Երկու հոգի կարողացանք դուրս պրծնել»:

Զինամթերքը վերջանալուց հետո, նրա խոսքով, օգնություն չէր կարող գալ․ - «Որովհետև դիրք եկող ճանապարհը գնդակոծվում էր ամբողջովին: Իրենց տանկերն էլ էին մեր տարածքում, ու անհնար էր զինամթերք բերել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more