▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զեյթունում ամուսինների սպանության մեջ մեղադրվող Տիգրանը մահացավ

 

Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 11-ին, վաղ առավոտյան մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է տղամարդը:
Նշենք, որ Տիգրան Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հուլիսի 29-ին Երեւանի Ուլնեցի փողոցում Մխիթարյան ամուսինների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մանուկյանն այսօր առավոտյան ժամը 9-ին մահացել է:

Այս մասին Asekose.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:

 Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:
Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի ուշ  Տիգրան Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more