▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Zeyro․ հայկական AI-ի պաշտոնական մեկնարկը

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։
Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային  ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված  և կանխատեսելի։
Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։
Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի  գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։
Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։

Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։
Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։

Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նորիրականության համար։


Հարգանքով՝ Zeyro թիմ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more