▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան

«ՀԺ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությանը հավատո՞ւմ է, երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանն ասել է՝ յուրաքանչյուր հասարակության հետ գրագետ աշխատելուց հետո կարելի է փոխել և գնալ խաղաղության: Նրա կարծիքով՝ այս մարտավարությունը ճիշտ է․ «Ինչքա՞ն պետք է ծեծենք իրար: Հարյուր տարի թշնամանքի մեջ ապրել ենք, ինչի՞ ենք հասել. կախվածության մի պետությունից: Էդ ո՞նց եղավ 70 հազար հոգի գնում էր Հրազդան ստադիոն, լսում էր Զեյնաբ Խանլարովա, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն, մինչ այսօր էլ ՌԴ-ում հայերն ու ադրբեջանցիները ամուսնանում են, 70 տարի իրար հարգել-սիրել ենք, մեկ էլ թշնամացանք, բայց այնպես չէ, որ հնարավոր չէ սա վերափոխել»։

***

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր ա էլի, մարդը ծնվում ա, մոր ծիծ ա ուտում, գղում-բղում ա, գոնե չափավոր, բայց համով երեխա ա լինում, մեկ էլ մեծանում ու դառնում ա բո... Ռիչարդ Մադլենյան:
Հ.Գ. Իսկ դուք գիտեք, որ շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ անալիզ ու զոնդավորում չանի, միանգամից Ռիչարդին հարցրեք՝ ականատեսի վկայություն կտա վիժվածքի սաղ աղեստամոքսային տրակտի մասին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more