Երգչուհի Զեմֆիրան հրաժարվել է ելույթ ունենալ Հայաստանում՝ վախենալով ձերբակալությունից։ Տեղական խոշոր միջոցառումների կազմակերպությունը ծրագրում էր կազմակերպել ելույթը՝ հույս ունենալով օգտվել այն տեսահոլովակի հաջողությունից, որտեղ Փաշինյանը լսում է իր երգը և տխրում։ Դրա մասին գրում է թելեգրամյան Mash ալիքը։
Mash-ի տվյալներով՝ կազմակերպիչները համերգի կազմակերպման նախապատատրումը ձեռնարկել են տեսանյութից հետո, որտեղ վարչապետ Փաշինյանը հուզվել է Զեմֆիրայի երգից։ «Ռիլսը դարձել է վիրուսային սենսացիա, և միջոցառումների կազմակերպիչները սկսել են օտարերկրյա գործակալին համոզել ելույթ ունենալու Երևանում՝ քաղաքային համերգների և կորպորատիվ միջոցառումների ժամանակ։ Նրանք երգչուհուն առաջարկել են 20 միլիոն ռուբլի ելույթի համար և նույնիսկ պատրաստ են եղել ավելին վճարել։
Սակայն Զեմֆիրան կտրականապես հրաժարվել է գնալ Երևան։ Նա շատ է վախենում, որ կարող է ձերբակալվել Ռուսաստանին բարեկամ երկրում. ինքը հրապարակայնորեն չափազանց շատ է քննադատել ռուսական բանակը և աջակցել Ուկրաինային»,- գրում է նա թելեգրամյան ալիքում։