Զբոսաշրջիկը բողոքում է Երևանի հյուրանոցներից ու Լոպեսի համերգի կազմակերիչներից
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբույան գրառումը․
«Մի շիշ ջրի պատմություն
Միլիոնավոր դրամների համերգ, բայց ոչ մի վերահսկողություն՝ արդյոք զբոսաշրջիկը գոհ հեռացա՞վ, թե՞ մոլորված
Համերգի կազմակերպիչները կարողացել են՝
բեմը կառուցել,
շոուն գովազդել,
փողը ծախսել…
Բայց չեն կարողացել ապահովել ամենակարևորը, որ զբոսաշրջիկը իրեն պաշտպանված զգա ու ծարավից չխեղդվի. զբոսաշրջիկը պետք է կարողանա գոնե ջուր խմել, որ ծարավախեղդ չլինի ու Հայաստանից դրական տպավորությամբ հեռանա։
Լոպեսի համերգը միանվագ բեմի փայլը չէր, այլ ընթացք է՝ որտեղ կարևոր են մանրուքները՝
մաքուր հասարակական զուգարանից մինչև պատշաճ սպասարկում, վստահելի տեղեկատվություն ու անվտանգ միջավայր։
Իսկ երբ հազարավոր դոլարներով կազմակերպվող միջոցառումը ավարտվում է դժգոհություններով, դա այլևս համերգ չէ՝ սուտ փաթեթավորված ձախողում է ու աչքակապոցի»։
***
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովւ հայտնում է․ «ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել հանձնաժողով։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։
Վարույթի համար հիմք է հանդիսացել կայքերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։
Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։
Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով info@competition.am էլ․փոստի հասցեով»։