Ինչպես գիտենք, այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով լսումներ, որին չէր բարեհաճել ներկայանալ ՀԷՑ նախագահ Եվգենի Բիբինը:
Իհարկե շատ ուշագրավ փաստ է նրա բացակայությունը, սակայն կա ևս մեկ ուշագրավ փաստ` Երվանդ Զախարյանի անդրադարձը:
Օրերս էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ քննարկումների հորձանուտում խեղդվելիս Եվգենի Բիբինը կախվել էր փրփուրներից` մեղադրելով ՀՀ կառավարությանը իրենց նամակներն անպատասխան թողնելու համար:
Այսօր ԱԺ լսումներից առաջ Երվանդ Զախարյանին լրագրողները տեղեկացրել են այդ մասին` ակնկալելով որևէ լուրջ պատասխան: Վերջինս պատասխանել է. «Դա նրա իրավունքն է»:
Ինչ խոսք, ամեն ոք ունի ազատ խոսքի իրավունք և կարող է իր կարծիքն արտահայտել, բայց պրն Զախարյանը երևի չի գիտակցում, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ պահվածքից հետո, իր արարքը նման է Բիբինի հետևից զուգարանում ջուրը քաշելուն: