▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զառա Հովհաննիսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը հայտնի է

armtimes.com-ը գրում է. Հրապարակախոս, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանի հասեցին ֆեյսբուքում սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը հայտնի է. նա 22-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է:

Այս մասին, մեր զրույցում ասաց Հովհաննիսյանը: Վերջինս, հիշեցնենք սպառնալիք ստանալու օրը` հունվարի 4-ին, Ֆեյսբուքում հայտարարել էր իր եւ իր երեխաների հասցեին հնչեցված ակնհայտ սպառնալիքների մասին եւ ոստիկանություն հաղորդում ներկայացրել: «ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետեւյալը. «...Ու տնից դուրս գալուց կողքերդ նայի, զգուշ էղի էս երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուդ հետ»,- գրել էր Զառա Հովհաննիսյանը. «Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք.... »:

Գրառման հետ Զառա Հովհաննիսյանը նաեւ հրապարակել է տվյալ օգտատիրոջ հետ իր երխոսությունից մի հատված, որտեղ երեւում է նաեւ վերոհիշյալ սպառնալիքը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more