▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զաքիր Հասանովը կատաղած է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իրեն բնորոշ՝"սուպերմենյան", ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկերոջը՝ երեկ Անկարաույմ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով,որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հիմնականում թուրք զինվորականները...

"Մենք շատ զայրացած ենք այս սարսափելի իրադարձության պատճառով և իրականացնում ենք կոշտ պայքար ահաբեկչության դեմ ",-գրել է իր հեռագրում "պարկետային" ոստիկան-գեներալը...Այսինքն՝Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կատաղած է Անկարայում տեղի ունեցածից...Հետաքրքիր է թե որտե՞ղ է Հասանովը պայքարում միջազգային ահաբեկչության դեմ...Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը ահաբեկչական "բոմոնդին" մեծ հաճույքով հյուրընկալել է Բաքվում,որոնց ճոխ ընդունելությունից հետո ուղարկում էին Արցախ՝ անհավատ հայերի դեմ պայքարելու..."Թալիբանը","Ալ-Ղայդան","Բոզ Գուրտը",չեչեն ահաբեկիչները,պակիստանցի և աֆղան մոջահեդները և շատ այլ թափթփուկներ՝Բաքվի ամենամոտ բարեկամներն էին...

Զ.Հասանովի նման վախկոտը ահաբեկչական պայքար ասելով ի նկատի ունի սեփական երկրում՝Նարդարանում,Ղուբայում,Սիյազանում,Լենքորանում տեղի ունեցող ցույցերի և ելույթների ճնշումը,քանի որ իրական ահաբեկիչները Բաքվի գործընկերներն են...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more