ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Տրակտորոզավոդսկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Քաշքշուկի պատճառը մասնակիցների միջ7 ծագած վեճն է եղել: Ծեծկռտուքից մեկ օր առաջ ինքն ընկերներից հետ զբոսայգում է եղել, որտեղ իրենց են մոտեցել երիտասարդներ, որոնցից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
«Մենք ընկերներով զբոսնում էինք ատրակցիոնների զբոսայգում: Մեզ հանդիպակաց երեք անծանոթ էին գալիս, որոնցից մեկը հարբած էր: Նա հրեց մեզնից մեկին եւ փորձեց կռիվ սադրել»,- ասել է կռվի մասնակիցներից մեկը:
Հաջորդ օրը տեղաբնակները վիճաբանությունը շարունակել են սոցիալական ցանցում, հետո պայմանավորվել հանդիպել: Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մի կողմից 11, մյուս կողմից՝ 3 մարդ:
Արդյունքում 10 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկը հայ է` Գևորգ Ղազարյան անունով: