▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

YoYo-ն իրականացրել է ֆուտբոլային չելենջ իր օգտատերերի համար

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը «YoYo» բջջային հավելվածի գործարկման շրջանակում օրերս կազմակերպել էր ֆուտբոլային չելենջ Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ «YoYo»-ն էլեկտրոնային դրամապանակ է՝ նախատեսված 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։
Ֆուտբոլային չելենջին մասնակցել են հավելվածի տաս ակտիվ օգտատերեր։

Բոլոր մասնակիցներն ստացել են  բրենդավորված նվերներ, իսկ գլխավոր մրցանակը՝ PlayStation 5-ը, բաժին է հասել մրցույթի հաղթողին։
«YoYo» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին կատարել անկանխիկ,  անհպում վճարումներ 22.000+ վաճառակետերում և մի շարք օնլայն հարթակներում, որտեղ Ֆասթ Շիֆթը հասանելի է որպես վճարամիջոց։

Էլեկտրոնային դրամապանակը նաև ծնողական վերահսկողության ապահով միջոց է։
Ֆասթ Շիֆթը շարունակաբար խթանում է առողջ ու ակտիվ ապրելակերպը՝ միաժամանակ նպաստելով երեխաների ֆինանսական գրագիտության զարգացմանը։
«YoYo» էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։


«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more