Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Վերնիսաժի» գործով դատավարությունն այսօր սկսվեց շուրջ 15 րոպե ուշացումով:
Դատավարության սկզբում դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն իրեն վատ է զգացել, հրավիրվել է շտապ օգնություն: Բժիշկները նրան ներարկում են արել: Այդուհանդերձ, Վալերիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ի վիճակի է մասնակցել դատին:
Դատկան նիստի ընթացքում դատարանն այսօր լսեց մեղադրողի մեղադրական ճառը: Մեղադրող Հ.Սարգսյանը հիշեցրեց, որ 2014թ-ի մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանն իրենց ավտոմեքենան կայանել են Վարդանանց 22/18 շենքի կայանատեղիի մուտքի դիմաց՝ փակելով ելումուտը:
Իսկ Գոռ Առաքելյանն այդ փաստից զայրացած նախ վիճաբանել էր նրանց հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ապօրինի կերպով ձեռք բերված ու պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել` մարմնական վնասվածքներ հսացնելով Ներսես Մելքոնյանին ու Վալերիկ Հովհաննիսյանին, ինչպես նաև պատահական 3 անցորդների:
Այսպիսով, նշելով, որ 3 ամբաստանյալների հանցանքներն էլ ապացուցված են, մեղադրողը պահանջեց Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 9 տարի ժամկետով:
Որպես մեղմացնող հանգամանք մեղադրողը սատարանին միջնորդեց հաշվի առնել Գոռ Առաքելյանի նախկինում դատված չլինելու հագնամանքն ու խնամքին 2 մանկահասակ երեխաների առկայությունը:
Մեղադրողը պահանջեց 2.6 տարվա ազատազրկման դատապարտել Վալերիկ Հովհաննիսյանին, որպես ծանրացնող հանգամանք հաշվի առնելով ՌԴ Քր. Օր-ով 6 տարի ժամկետով դատապարտված լինելու հանգամանքն ու հանցանքի ռեցիդիվը:
Իսկ Ներսես Մելքոնյանի համար մեղադրողը 2 տարվա ազատազրկում պահանջեց` որպես մեղմացնող հանգամանք նշելով առողջական ոչ բարվոք վիճակն ու խնամքին մինչև 14 տարեկան 2 երեխաներ ունենալու հանգամանքը:
Հիշեցնենք, Գոռ Առաքելյանը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսան է:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/79011#sthash.rTfdA7Uo.dpuf
«Փաստինֆո»-ն գրում է.Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Վերնիսաժի» գործով դատավարությունն այսօր սկսվեց շուրջ 15 րոպե ուշացումով: Դատավարության սկզբում դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն իրեն վատ է զգացել, հրավիրվել է շտապ օգնություն:
Բժիշկները նրան ներարկում են արել: Այդուհանդերձ, Վալերիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ի վիճակի է մասնակցել դատին: Դատկան նիստի ընթացքում դատարանն այսօր լսեց մեղադրողի մեղադրական ճառը: Մեղադրող Հ.Սարգսյանը հիշեցրեց, որ 2014թ-ի մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանն իրենց ավտոմեքենան կայանել են Վարդանանց 22/18 շենքի կայանատեղիի մուտքի դիմաց՝ փակելով ելումուտը:
Իսկ Գոռ Առաքելյանն այդ փաստից զայրացած նախ վիճաբանել էր նրանց հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ապօրինի կերպով ձեռք բերված ու պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել` մարմնական վնասվածքներ հսացնելով Ներսես Մելքոնյանին ու Վալերիկ Հովհաննիսյանին, ինչպես նաև պատահական 3 անցորդների: Այսպիսով, նշելով, որ 3 ամբաստանյալների հանցանքներն էլ ապացուցված են, մեղադրողը պահանջեց Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 9 տարի ժամկետով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում