▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի փեսան դատապարտվեց 6 ու կես տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Վերնիսաժի» գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։

Դատարանը մյուս ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման,  Ներսես Մելքոնյանին `2 տարվա:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի ևՆերսես Մելքոնյանի հետ, փորձել է կյանքից զրկել նրանց, ինչպես նաև կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more