▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովը իր անցած կենսագրությամբ սարսափելու որևէ բան չունի․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Ազգային ժողովում գործող 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովկին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության պարագայում միայն կարող է պատերազմների հանգամանքների բացահայտում լինել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր անձի տեղեկատվությունն էլ կարող է կարևոր լինել, սակայն նաև ընդգծել է, որ հանձնաժողովին տրված զեկույցը հիմնականում կազմվել է հենց Խաչատուրովի մասնակցությամբ։ Նախկին նախարարը նաև համաձայն չէ, թե Խաչատուրովը սարսափելու որևէ բան ունի։ ։ «Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն և այդ փաստաթղթերի շրջանակներում և իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։

Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին», – նշել է նախկին նախարարը։ Նա նաև կարծիք հայտնել, թե հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել։ «Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներկայացել եմ այդ հանձնաժողովին և ասել, պնդել հետևյալը․ ես այդ հանձնաժողովը երբևիցէ չէի կազմի։ Եթե կան խնդիրներ, որոնք ուզում են ճշտել, ապա համապատասխան մարմինները կարող են աշխատել ՊՆ կամ շտաբի ղեկավարության հետ։ Հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել», – հավելել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

-Պարո՛ն Օհանյան, Դուք մասնակցել եք խորհրդարանում ստեղծված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին։ Դուք և՞ս այն կարծիքին եք, որ միայն երկու անձի ներկայության դեպքում կարող է պատերազմի հանգամանքների բացահայտում լինել։

-Ես այդ դիրքորոշումը չեմ կիսում, որովհետեւ ՊՆ-ում, համագործակցելով Արցախի ՊՆ-ի ղեկավարության հետ, ապրիլյան պատերազմից հետո խորը վերլուծություն է իրականացվել։ Եվ այդ վերլուծության արդյուքում համապատասխան եզրակացություններ են կազմվել՝ զինված ուժերի զարգացումն ապահովելու համար։ Զինված ուժերում գոյություն ունեցող զարացման պլանների մեջ այնքան էլ մեծ փոփոխություններ չեն իրականացվել, պարզապես յուրաքանչյուր նոր իրողություն՝ մանավանդ մարտական իրադրության շրջանակներում, փոփոխություններ են մտցնում։

Միևնույն ժամանակ ասեմ՝ ուրաքանչյուր անձի ինչ-որ տեղեկատվություն կարող է լրացնել այն ընդհանուր բազան, որը որ գոյություն ունի ապրիլյան պատերազմի մասին։ Մանավանդ այնպիսի անձնավորություն, ինչպիսին հանրապետության երրորդ նախագահն է, բայց չեմ կարծում՝ մեծ փոփոխություններ կլինեն այն վերլուծության մեջ, որ կա բանակում։ Միայն դրան կավելանա ասենք երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ունեցած տեղեկատվությունները։

-Իսկ Յուրի Խաչատուրովի չգալն ինչի՞ հետ եք կապում։ Օրինակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նա սարսափում է։ Դուք ի՞նչ եք կարծում՝ արդյոք նա իսկապես սարսափելու պատճառ ունի։

-Այն վերլուծությունը, որ Զինված ուժերից ուղեկցվել է այդ հանձնաժողովին, կազմվել է նաեւ գեներալ-գնդապետ Խաչատուրովի մասնակցությամբ։ Նրա ունեցած տեղեկատվությունն այնտեղ տեղ ունի, մանավանդ որ ինքը զբաղեցրել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն և այդ փաստաթղթերի շրջանակներում և իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։ Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more