▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը փորձել է դա բացատրել. ԱԳ փոխնախարար

Armtimes.comգրում է. Այսօր կառավարության նիստից հետո կայքի թղթակիցը  մի քանի հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի  աղմկահարույց ելույթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ ելույթ էր ունեցել եւ ասել. «Ես Ցեղասպանություն հասկացողությունը ընդունում եմ, շատ, էսպես ասած, զավեշտական...»:

Պարոն Քոչարյանինչպես եք գնահատում Յուրի Վարդանյանի հայտարարությունը:

-Համենայնդեպս ինքը փորձել է դա բացատրել:

-Հնարավո՞ր է, որ ելույթի պատճառով Յուրի Վարդանյանը հետ կանչվի:

-Ինքը փորձել է իր բացատրությունը տալ: Որքանով է ձեզ բավարարում...:

-Իսկ Ձեզ բավարարե՞լ է:

-Դա այլ հարց է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more