Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մենամարտն անցել է լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։