▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Ջորկաեֆն այցելել է Ծիծեռնակաբերդ

Այսօր` հոկտեմբերի 1-ին, ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ`  Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին ընդունել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հանդիպումից հետո  ֆուտբոլիստը նրանց հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:

Հայտնի մարզիկն ասել էր, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը:

Ֆրանսահայ ֆուտբոլիստը նշել է, որ Երեւանում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով: Ջորկայեֆը ասել է, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more