«Կարծում եմ, որ յուրաքանչյուր սրտացավ հայ մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ ազգի խնդիրն ու ցավն է: Պետք է լինել ու զգալ շունչը, երիտասարդների զարթոնքը»,-այսօր՝ ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով մասանկցել է և՛ ցույցին, և՛ նստացույցին ու շարունակում է մասնակցել:
«Այնտեղ իմ պարի խմբի տղաներն ու աղջիկներն աշակերտներն են, անչափահաս աշակերտներս, ուստի ոչ բարոյական կլիներ այնտեղից բացակայելը»,-նշեց Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով՝ երիտասարդներն իմաստուն դիվանագիտություն են վարում.
«Շատ հստակ ձրակերպում կա.պահանջում ենք չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Իսկ բանակցություններ կարող են լինել այդ պահանջի վերաբերյալ ինչ-որ վերաբերմունք ցուցաբերելուց հետո»,-ասաց ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկ. Գագիկ Գինոսյանը:
Գինոսյանի խոսքերով, ընդվզումը շատ տեղին է, քանի որ կա քամահրական վերաբերմունք՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Ինչ վերաբերում է իրեն բերման ենթարկելուն՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը պատմեց, որ փորձել է մոտենալ և հասկանալ, ինչու են բերման ենթարկում իրեն ծանոթ աղջիկներից մեկին:
«Բոլորը կարմիր բերետավորներ էին, միայն նրանցից մեկի գլխին գլխարկ չկար, որն էլ ասաց «կանդալեք դրան», հետո ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին»,-պատմեց Գինոսյանը:
Անի Կարապետյան