Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
«Զատիկը բնության զարթոնքն է: Քրիստոս ծնվեց, ապրեց ու ճշմարիտ խոսք բերեց ժողովրդին, որպեսզի մարդիկ կարողանան ավելի ճիշտ տեսնել կյանքը, որը կտանի դեպի բարօրություն»,-խոսելով Սուրբ Զատիկի մասին՝ ասաց նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին:
Ինչ վերաբերում է Զատիկի և Քրիստոնեության հետ կապին՝ նա նշեց.
«Այն կապված է ցորենի և աքլորի հետ: Գիտեք, որ Պետրոսը 3 անգամ ուրացավ՝ մեկը աքլորականչին: Յուրաքանչյուր մարդ ամեն օր մահանում է, քանի որ քնում է և արթնանալու ընթացքը դա երկնքի զանգերն են, որ աքլորը լսում և կանչում է»:
Խոսելով պատրաստվող ուտեստների մասին՝ ազգագրագետը խորհուրդ է տալիս պահպանել 7, 3 և 5 թվերը, իսկ ինքն, օրինակ, այդ օրվա համար պատրաստելու է չամչարակ՝ 7 տեսակի չրերով:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում