▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր հայ մարդու մեջ թաքնված են դերասանն, արվեստագետն ու քաղաքական գործիչը. Լուկաս Գասեր

Նավավար ձկնալի ըմպելարանում տեղի ունեցավ «Հարավային կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի գործունեության 15-ամյակին ընդառաջ։ 1999 թ.-ից ի վեր Շվեյցարիան աջակցում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացմանը Շվեյցարական զարգացման ու համագործակցության գրասենյակի ու Տնտեսական հարցերի պետական քարտուղարություն միջոցով։

Գիրքը պատմում է տարածաշրջանի երեք երկրներից չորսական ձեռնարկատերերի մասին ու հրավիրում է ընթերցողներին ծանոթանալ հասարակ մարդկանց, ովքեր քաջություն են ունեցել քայլ անելու ու հաջողության հասնելու՝ կիրառելով նորարական մոտեցումներ իրենց նպատակներին հասնելու համար։

 Շվեյցարական զարգացման ու համագործակցության գրասենյակը խթանում է գյուղական տարածքների զարգացումը Հարավային կովկասի երեք երկրներում՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ ու մշտական եկամուտ գյուղական տնտեսությունների համար։ Շվեյցարիայի մոտեցումն աջակցության տրամադրմանը հիմնվում է համագործակցության վրա. մեծապես կարեւորվում է կայունության ապահովումը։

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ-ում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը, ով  իր խոսքում նշեց, որ պատիվ ունի ներկայացնելու մի գիրք, որը ներկայացնում է Հարավային Կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները:

«Այս գիրքը պատմում է տասներկու տարբեր մարդկանց մասին, ովքեր հաջողություն են ունեցել ու սերում են տարբեր երկրներից` Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Նրանք շատ խիզախ մարդիկ են, ովքեր իրենց կյանքի տարբեր փուլերում չեն վախեցել, այլ որոշել են իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը` իրենց հույսը չդնելով հաջողակ պատահականության վրա: Ես ցանկանում եմ, որ դուք ևս մեկ անգամ լսեք խիզախ բառը, քանի որ բիզնես սկսելն ու հիմնադրելը ոչ միայն դժվար է Հայաստանում, այլ նաև Շվեցարիայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Բիզնես սկեսելու համար մարդուն անհրաժեշտ է խիզախություն:2012 թվականի դրությամբ Հայաստանում գոյություն ունեն 70.000 փոքր և միջին ձեռնարկություններ, ինչը 2010 թվականի համեմատ 25%-ի աճ է գրանցել: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում զարգանում է փոքր և միջին բիզնեսը, ինչը խոսում է նրա մասին, որ նրանց տերերը շատ մեծահարուստ մարդիկ չեն, որոնցից մեծ քաջություն է պահանջվում և ոչ ոքս վստահ չենք, թե ինչ կլինի այդ բիզնեսը մի քանի տարի հետո: Այս գիրքը ներկայացնելուն զուգահեռ ցանկանում եմ խոսքս ուղղել ՀՀ կառավարությանը, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Շվեցարիայում կառավարությունը մտածում է փոքր և միջին ձեռնարկությունների  զարգացման մասին, այնինչ շատերս հաճախ մտածում ենք հսկա կազմակերպությունների մասին: Արդեն երկու տարի է, ինչ ես աշխատում եմ Հայաստանումև այդ ընթացքում ես հասկացել եմ մի բան` յուրաքանչյուր հայ մարդու մեջ թաքնված է դերասան, մշակույթի մարդ, քաղաքական գործիչ: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն ունի բոլոր նախադրյալները հետագայում հաջողակ լինելու համար: Դա է պատճառը, որ մենք մեր գրքում ներառել ենք չորս հայերի, ովքեր հաջողություն են ունեցել և փորձում են այս գիրքը հրատարակելու միջոցով հանրությանը ցույց տալ, որ հաջողության հասնել հնարավոր է, պարզապես պետք է  սեփական ճակատագիրը պահել սեփական ձեռքերում»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ-ում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

 

Հեղինակ՝ 

Անահիտ Հարությունյան 

Տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more