Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի համար երեխայի ծնունդը դա ընտանիքը լիարժեք երջանիկ տեսնելն է: Այսօր, ցավոք բազմաթիվ են դեպքերը, երբ զույգերը ունենալով որոշակի խնդիրներ չեն կարող ճաշակել ծնող լինելու բերկրանքը: Ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները թույլ են տալիս նման զույգերին ունենալ զավակներ, վայելել այդ հրաշալի զգացողությունը:
Սակայն հրաշքներ ամեն դեպքում լինում են նաև առանց օժանդակ միջոցների կիրառման:
«Շենգավիթ» ԲԿ դիմած մեր հերթական զույգի ճակատագիրն այլ երջանիկ ավարտ էր նախատեսել: Շուրջ 7 տարվա անպտղությունից հետո, այսօր նրանք վայելում են իրենց առաջնեկ՝ Գեղամի երջանիկ ծնունդը:
Յոթ տարի շարունակ զույգը տարբեր բժշկական կենտրոններում բուժվելուց հետո դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկ Էդուարդի Ավանյանին, ում անմիջական միջամտությամբ վերջին երկուս ու կես տարվա արդյունավետ բուժման շնորհիվ գրանցվեց այդքան սպասված հղիությունը:
Երկուս ու կես տարիների ընթացքում զույգը բուժիչ լապարոսկոպիայից, հիստերոսկոպիայից հետո, անցնելով վերականգնողական թերապիա, առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջամտությամբ ի վերջո գրանցում է առաջին հղիությունը:
Ամբողջ հղիության ընթացքում ապագա մայրիկը գտնվել է բժշկի հսկողության տակ և արդեն այսօր փորձառու բուժանձնակազմի թիմային աշխատանքի և հատկապես «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկ Էդուարդի Ավանյանի անմիջական մասնակցությամբ, կեսարյան հատման միջոցով /ըստ բժշկական ցուցման/ լույս աշխարհ բերել իր արու զավակին:
Հատկանշական է շեշտել հատկապես այն փաստը, որ զույգի մոտ առաջացած խնդիրներըը լուծելի դարձան շնորհիվ.
-ճշգրիտ ախտորոշման
- Ընթացիկ բուժման
-Վիրահատական միջամտության
- Վերականգնողական թերապիայի, որից հետո գրանցվեց բնական ճանապարհով հղիություն և իհարկե այն ավարտվեց երջանիկ ծննդալուծմամբ:
«Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմը հատկապես շնորհակալ են այս զույգին իրենց անսահման համբերատարության, առաջացած խնդրին գրագետ մոտեցման համար: Երկուս ու կես տարիների ընթացքում նրանք համբերատար սպասեցին, կատարեցին բոլոր բժշկական ցուցումներն ու խորհուրդները, հավատացին, վստահեցին և երբևէ չփորձեցին խառնվել բուժման ընթացքին:
Երջանիկ ընտանիքին մաղթում ենք անամպ երկինք, երջանիկ ընտանեկան կյանք, հաջորդ բալիկի ծնունդ ու թող բոլոր զույգերը վայելեն ծնող դառնալու իրական հաճույքը: