▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։

Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով չարտերային թռիչքները, որոնք իրականացվում են անհատական երթուղով,  հնարավոր է պատվիրել Երևանից և այլ քաղաքներից։ Հավելվածում բացվող ցանկից կարելի է ընտրել տվյալ պահին հասանելի ուղղությունը։

Պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից նվազագույնը 2 ժամ և առավելագույնը մեկ ամիս առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտով, որը կցված է Yandex Go հավելվածին։ Copter սակագնով թռիչքի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների և կախված է տևողությունից, իսկ Sky Tour սակագինն ունի ֆիքսված արժեք։

Թռիչքները կատարում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը՝ բացառապես ցերեկային ժամերին և բարենպաստ եղանակային պայմաններում։

Թռիչքից առաջ ուղևորներն անցնում են անհրաժեշտ հրահանգավորում, ստուգվում են փաստաթղթերը, ինչպես նաև կշռվում են։ Ուղղաթիռում միաժամանակ կարող է գտնվել մինչև հինգ ուղևոր, ընդհանուր քաշը (ներառյալ ուղեբեռը) չպետք է գերազանցի 410 կգ-ը։ Թռիչքներին կարող են մասնակցել բոլոր տարիքի երեխաները․ ծառայությունը նրանց համար ապահովում է մանկական նստատեղ։ Թույլատրվում է նաև կենդանիներ տեղափոխել հատուկ վանդակով/բեռնարկղով։

«Yandex Go-ն, որը քաղաքում տարբեր կարիքների համար նախատեսված հավելված է, այսօր ավելացրել է ևս մեկ հնարավորություն՝ ուղղաթիռով հարմարավետ թռիչքներ՝ բառացիորեն մի քանի հպումով, այնպես, ինչպես պատվիրում եք տաքսի», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more