▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խզմալյանի համար չեն կարող լինել «ազգ», «հայրենիք», «պատմություն» հասկացությունները

Ամբողջ հարցը նրանում է, որ այդպես էլ հստակ գաղափարական տարանջատումներ չեն մտնում հայության քաղաքական կյանքում. ծայրահեղ կոսմոպոլիտը որակվում է հայրենանվեր, ազգանվեր գործիչ ինչ է, թե ընդգծված հակաիշխանական է, մինչդեռ տվյալ մարդու էությանը զզվելի են «ազգ», «հայրենիք», «պատմություն» տերմինները անգամ: Ու հետո զարմանում են, թե ինչու այդ «ազգանվեր» գործիչը ապազգային կոչով, կամ գործով հանդես եկավ:

ինչդեռ էն գլխից ամեն ինչ պարզ էր. 
Խզմալյանի համար չեն կարող լինել «ազգ», «հայրենիք», «պատմություն» հասկացություններ ինչպես որ է, ուստի և չկան Հայաստան և Ադրբեջան թշնամություն, կա միայն Հայաստանում և Ադրբեջանում բնակվող բնակիչներ` քաղաքացիներ, ովքեր տառապում են «գանգստեր» իշխանությունների քաղաքականության հետևանքով: Ըստ կոսմոպոլիտների` պետք է լայն բացել գիրկը և սպասել ադրբեջանցիների հետ գրկախառնվելուն, սակայն իրականում` սպասել խաչվելուն:


Վրույր Արծրունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more