▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խստագույնս հերքում ենք նման սին ենթադրությունները. ԱԳՆ խոսնակը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

Մենք եւս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող ենթադրությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, ով խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնեւում կայացած հանդիպմանը, նշել էչ, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների եւ հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» եւ «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների եւ իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք եւ զերծ մնալ բացահայտ սուտ եւ սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,-ասել է Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more