▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԽՍՀՄ հանցագործություններից....

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

1937թ. օգոստոսի 15-ին սովետական ՆԿՎԴ-ի ղեկավար Ն. Եժովի կողմից ստորագրվեց «Հայրենիքի դավաճանների, ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին հատուկ հրաման: Խորհրդային իշխանության այս հրեշավոր փաստաթուղթը վերաբերվում էր 1930-ականների ստալինյան բռնաճնշումների զոհ դարձածներին և նրանց ընտանիքների անդամներին: Այս հրամանի համաձայն ձերբակալման էին ենթակա այն կանայք, ովքեր հանդիսանում էին բռնաճնշման զոհ դարձածի կինը, նրա ձերբակալման ժամանակ:

Ձերբակալման էին ենթակա նաև նրանց երեխաները: Դեռևս մանկիկները, ովքեր ենթակա էին կրծքով կերակրման ուղարկվում էին իրենց մայրիկների հետ դեպի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ մնում էին մինչև 1-1.5 տարեկան, իսկ այնուհետև նրանց խլում էին և հանձնում մանկատներ:

Մանկատներում նրանք մնում էին մինչև 15 տարեկան: Այն երեխաները, որոնք համարվում էին «Վտանգավոր հասարակական տարրեր» որոնք ունակ են «հակասովետական գործողություններ» կատարել ուղարկվում էին երեխաների համար հատոըկ ստեղծված համակենտրոնացման ճամբարներ, կամ ինչպես ընդունված էր ասել «Երեխաների Գուլագներ»: 1938թ. օգոստոսի 4-ի դրությամբ բռնադատվածների ընտանիքներից խլվել էր շուրջ 18 հազար երեխա:

Դավիդ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more