▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուսափե՛ք անհայտ ծագման նյութերից

 

«Վաճառում են տարբեր տեսակի ճայթուկներ, որոնք կասկածելի ծագում ունեն, խորհուրդ եմ տալիս օգտագործել միայն լիցենզավորված ճայթուկներ՝ խուսափելով անհայտ ծագման նյութերից: Պարտադիր է նաև հայերեն նշագրումը, քանի որայդ դեպքում օգտագործման կանոնները նշված են: Պետք է հստակ նշված լինի, թե ինչպես այն օգտագործել, խոտանի դեպքում ինչ անել, հակառակ դեպքում խորհուրդ չի տրվում տվյալ ապրանքատեսակն օգտագործել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով հրդեհային անվտանգության  կանոններից՝  ասաց  ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ  Հայրապետյանը:
 ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նկատում է.
«Տարբեր հրավառություններից հրդեհներ են առաջանում, որոնք նաև մարդկային կորուստների պատճառ են դառնում: միայն այս տարի հրավառությունների և պայթուցիկների գործադրման արդյունքում 5-6 մարդ է տուժել, բարեբախտաբար` ոչ ծանր հետևանքներով»:

«Վաճառում են տարբեր տեսակի ճայթուկներ, որոնք կասկածելի ծագում ունեն, խորհուրդ եմ տալիս օգտագործել միայն լիցենզավորված ճայթուկներ՝ խուսափելով անհայտ ծագման նյութերից: Պարտադիր է նաև հայերեն նշագրումը, քանի որայդ դեպքում օգտագործման կանոնները նշված են: Պետք է հստակ նշված լինի, թե ինչպես այն օգտագործել, խոտանի դեպքում ինչ անել, հակառակ դեպքում խորհուրդ չի տրվում տվյալ ապրանքատեսակն օգտագործել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով հրդեհային անվտանգության  կանոններից՝  ասաց  ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Խոսելով ամեն տարի գրանցվող դեպքերի մասին՝ ՏԿԱԻՆ պետական և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նկատեց.

«Տարեկան հրավառություններից ունենում ենք ամենաքիչը 4­-5 վնասվածքի դեպք, ուստի հորդորում ենք խիստ պահպանել անհրաժեշտ անվտանգության կանոնները»:

Ինչ վերաբերում է եղևնիներին, Սերգեյ  Հայրապետյանը  նշեց, որ դրանք անհրաժեշտ է տեղադրել ելքից հեռու և չզարդարել հեշտ բռնկվող նյութերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more