▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոստում»-ում բոլորը դերասանները от бога էին, Նազենին էլ ձեր մասովկան էր, հա՞

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ վերջապես դիտեցի «Խոստումը»: Ֆիլմի մասին շատ էի լսել՝ և՛ լավ և՛ վատ: Ու լավերի շարքում լսածներիցս մեկն էլ այն էր, որ ֆիլմում ընդգրկված է մեր հայաստանյան ամենալավ դերասանուհիներից մեկը՝ Նազենի Հովհաննիսյանը: Քանի որ ֆիլմի դիտումին գնալուց առաջ ուզում էի մոտավորապես հասկանալ՝ ի՞նչ դեր է խաղալու Նազենին, քրքրեցի մամուլի հրապարակումներն այս թեմայով ու աչքովս ընկավ այս լուսանկարը,  որտեղ Նազենին է՝ իր համար նախատեսված հանդերձարանի ֆոնին, որի վրա գրված է Armenian woman fighter (Հայ կինը-մարտիկ):

Կարճ ասած՝ գնացի, գնեցի տոմսը, դիտեցի ողջ ֆիլմը ու Մուսա լեռան տեսարաններից 2-ում,  միայն ընդհանուր մասովկայի մեջ հազիվ նկատեցի Նազենիին: Անկեղծ ասած՝ ոչ միայն հիասթափված, այլ նաև վրդովված եմ. ես չեմ հավատում, որ ի սկզբանե Նազենին կինոնկարում մասովկա խաղալու դերի համար էր հաստատվել ու դեռ իր ուրախությամբ էլ կիսվել ֆեյսբուքում: Առնվազն մի տեսարանում գոնե դերասանուհին հաստատ խաղ է ունեցել, ու քանի որ մի քանի օր առաջ էլ կարդացել էի մեկ այլ հայազգի դերասանի՝ «Խոստումում» նկարահանված Ռոման Միտիչյանի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ իր մասնակցությամբ կադրերի մեծ մասը մոնտաժվել ու դուրս է մնացել ֆիլմից, գրեթե համոզված եմ, որ ենթադրություններս արդարացի են:

Ուզում եմ նշել, որ եթե նման բան իսկապես եղել է, ապա սա, իսկապես, վիրավորական է թե՛ դերասանուհու և թե՛ նրան էկրանին տեսնելու ցանկությամբ կինոթատրոնի տոմս գնած հանդիսատեսի համար: Այ միայն հիմա եմ հասկանում, թե ինչու է Նազենին իրեն այսքան չեզոք պահում. Ֆիլմի մասին ոչ մի հրապարակում չարեց, ոչ մի պրեմիերայի չմասնակցեց, ոչ մի կարծիք չարտահայտեց իր սոցէջերում:

Եվ ամեն դեպքում, կցանկանայի, որ դերասանուհին խոսեր այս մասին: Կարծում եմ սխալ արտահայտված չէի լինի, եթե ասեմ, ֆիլմում էնքան անիմաստ ավելորդ տեսարաններ կային, որ դրանց փոխարեն կարող էին հանգիստ պահել Նազենիի տեսարանը՝ թեկուզ հայ հանդիսատեսի պահանջմունքին հագուրդ տալու համար: «Խոստումում» բոլորը դերասանները от бога էին, Նազենին էլ ձեր մասովկեն էր, հա՞:

Լիլիթ Վանեցյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more