Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսօր երկրպագուների մի խումբ ՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին ու հատկապես՝ Ռոնալդուին ընդունեց հայհոյանքներով ու սուլոցներով:
Նենց տպավորություն էր, ոնց որ Ադրբեջանն էր ժամանել կամ Թուրքիան:
Ուզում եմ մի քանի հարց ուղղել այդ մարդկանց.
1. էն որ մենք վերջին տեղում ենք՝ Ռոնալդոն ու նրա թիմն են մեղավո՞ր
2.էն որ հավաքականում խաղում են մեր ներքին առաջնությունից հիմնականում Փյունիկի խաղացողները,իսկ մնացած թիմերի ֆուտբոլիստները անտեսված են ,ո՞վա մեղավոր Պորտուգալիան:
3.էն , որ ՀՖՖ ի գործկոմում ոչ մի նախկին ֆուտբոլիստ չկա,ո՞վա մեղավոր:
4.էն որ տարբեր ֆուտբոլիստների վիրավորում ու հավաքականից դուրս են թողնում,ո՞վա մեղավոր:
5 էն որ պարտությունը Դաշյանի վրա էին բարդում,ո՞վա մեղավոր:
6.էն որ Եդիգարյանի տեղը, իրանից շատ թույլ Յուսպաշյան են կանչո՞ւմ?
7. ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ԷՆ ՈՐ ԹԻՄԸ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՆԱ Ո՞ՎԱ ՄԵՂԱՎՈՐ: ՇԱԼԱ՞ՆԴԸ: Ո՞Վ ԲԵՐԵՑ ԻՐԱՆ: դե դրա հրաժարականը պահանջեք, չէ որ պատասխանատուն ինքնա,դե գնացեք իրան սուլեք ու քֆտեք, կարա՞ք: թէ ինքը մեղավոր չի, նրան սուլելը տեղին չի՞: թե Պիռլոն ու Բուֆոնն են մեղավոր կամ Ռոնալդուն, որոնց սուլում ու միջնամատ էիք ցույց տալիս տարբեր ժամանակներում:
Հ.Գ Ձուկը գլխիցա հոտած տղերք ջան, պետքա հիմքից սկսել,որ հզոր հավաքական ունենանք ու մեր հետ հաշվի նստեն ,թէ չէ ԼԵԳԵՆԴՆԵՐԻՆ քֆրտելով ու սուլելով մենք չենք հզորանա:Հասկանում եմ,որ թիմին նվիրված եք, ինչի համար հարգանքներս,բայց խնդիրը շատ ավելի խորնա,դրա դեմա պետք պայքարել,որպեսզի հզոր հավաքական ունենանք,հավաքական,որտեղ զոռբաները և դիլետանտները տեղ չունեն,որտեղ կտիրի հարգանքը,ոչ թէ ՄՈՒՆՆԱԹԸ: