Shamshyan.com-ը գրում է. Այսօր` դեկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի 77 QD 757 համարանիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Սևանի և Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Մահացածներից մեկի դին տեղափոխել են Գավառի, 2-ը` Սևանի դիահերձարաններ:
Ոստիկանությունն ու քննչաական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:
Ձեռնարկվում են նաև օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Քանի որ հիվանդանոցներից ահազանգ չկա Mercedes-ի վիրավոր վարորդի մասին` կան կասկածներ, որ նա վթարից հետո դիմել է փախուստի: Գ. Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում