▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Կոմիտասի պողոտայում. կա տուժած

hrdeh1

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհի հետևանքով բնակիչներից մեկը՝ 1937 թ. ծնված Ի. Տ. Մ.-ը, ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ): mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more