Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Asekose.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։
Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։