▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացավ Սևանի հարկային տեսչության օպերլիազորը. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Երեկ` հունիսի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ Վարդենիս քաղաքի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 1-ին` Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում` որպես օպերլիազոր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին: Փրկարարները քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ էին կարողացել վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ծայրահեղ ծանր վիճակով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more