ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերին:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրենց ընտրազանգվածը կխլի Վանեցյանը, նա պատասխանեց. «Էսօր խլելը ո՞նց ա, կարո՞ղ ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի: Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի: Հանրությունն ա, ժողովուրդն ա, ով ցանկանա, իրենք ընտրություն կանեն»:
Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանն անդրադառնալով՝ Ծառուկյանն ասաց. «Այդպիսի խոսակցություն չի եղել: Խոսակցութուն կա, որ գալիս ա Բարգավաճ, այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել, և այդ մասին ինքն էլ ա հայատարարել»:
Ծառուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում