N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:
Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղոցնոլով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով պայմանագրային զինծառայող Օ.Ադամյանի հետ 04.04.2016թ. յուրացրել է զգալի չափի պարենամթերք:
Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով N զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մ.Զարոյանի հետ 04.04.2016 թ. յուրացրել է զգալի չափի պարենամթերք:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրեղեն ապացույցներն են. 14 կգ խոզի միս, 9,2կգ. արեւածաղիկի զեթ, 10կգ վերմիշել, 2կգ տոմատի մածուկ եւ 25 հատ ձու: