▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոհանոցային խոսակցությունների պատճառով վարչապետի մոտ տպավորություն է, որ գեներալիտետի մոտ դժգոհություններ կան. Տոնոյան

«Չկա այդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին:

Նախարար նշեց, որ իրեն իհարկե, մտահոգում է, որ որոշ գեներալներ անցնում են այս կամ այն քրեական գործով. «Բայց ես կարծում եմ, որ դա նաեւ որոշակի մեր բարձրագույն հրամանատարական  կազմին տոնուսի մեջ է պահում»:

Կարդացեք նաև՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով. Դավիթ Տոնոյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more