▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոչոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսուչ է կալանավորվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-2015 թվականների ընթացքում հայտնաբերել է Լոռու մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների, սակայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող, չհաշվառված կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական, ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձել տուգանք, վարչական պատասխանատվության չենթարկելու, վերոհիշյալ փաստերը չարձանագրելու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու, ինչպես նաեւ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների  համաձայն՝ օժտված լինելով տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումներ իրականացնելու լիազորությամբ, վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության համար՝ այն է ստուգումներ չիրականացնելու, առանց գրանցման աշխատող անձանց չհայտնաբերելու եւ չգրանցելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պայմանով, կաշառք ստանալու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Լոռու մարզի տարածքային հարկային տեսչության տեսուչ Ա. Պ.-ի հետ՝ խմբով պահանջել եւ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more